Ամսագիր Հունիս 2013 Մաքուր լույս

01 Հունիս 2013, 11:22
71 |

Մաքուր լույս

Ամեն անգամ Օպերա գնալիս շատերիս մի հարց է տանջում՝ «Ինչպե՞ս են լվանում հսկայական ջահը, բա որ ընկնի՞»: Ինչպես պարզվեց, այդ գործընթացը մի առանձին ներկայացում է, որը, սակայն, բեմադրվում է ոչ թե ամեն թատերաշրջանում, այլ երեք տարին մեկ:

Դահլիճը այնպիսին չէր, ինչպիսին բոլորս սովոր ենք տեսնել. մեծ ու բեմից աջ գտնվող փոքր ջահերը ոչ թե իրենց տեղում էին՝ վերևում, այլ պարտերում: Փոքրերը լվանում են տարին մեկ անգամ: Ջահը լվացող կանանց կողքին սև տաբատով, վերնաշապիկով, ալեհեր մի տղամարդ էր կանգնած: Ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ինժեներ Արտավազդ Ամիրխանյանն էր: «Ջահերը լվանալու պապական ձև կա` վեց-յոթ հոգով, լեբյոդկաներով, բռնակներով չարչարվում պտտացնում ու իջեցնում ենք լյուստրան: Ոչ մի հատուկ նյութ էլ պետք չի, դուք ձեր տանը ինչո՞վ եք մաքրում ապակեղենը», — ասում է պարոն Ամիրխանյանը:
2003 թվականին «Լինսի» հիմնադրամի աջակցությամբ Օպերայի շենքի վերանորոգման ընթացքում աշխատողները ջահից հանել են բոլոր բյուրեղապակիներն ու հատ-հատ մաքրել դրանք` հենց շենքի բուֆետում: Դրանից հետո ջահը մաքրվում է տեղում, պարզապես ներքև իջնելով: Ամիրխանյանը շարունակում է բացատրել ջահամաքրման նրբությունները. «Ամբողջ հարցն այն է, որ շղթաները, որոնց վրա կախված են բյուրեղիկները, շատ ծանր են, յուրաքանչյուրը` 3-5 կիլոգրամ: Իսկ ջահը մոտ 3 տոննա է: Հետո հետևել եմ, որ այդ շղթաների վրայից չժանգոտվող պողպատով նորից ամրացնեն, որ որևէ մեկը հանկարծ չպոկվի»:
Մեծ ջահը մաքրում են մեկ օրում` առավոտից երեկո: Լամպերը երեք տարի դիմանում են` «բայց եթե չհետևես, երկու ամսում կփչանան», հավելում է ինժեները:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով